«ՀԱՅՐ ԵՎ ՈՐԴԻ ԵՐԵՄՅԱՆՆԵՐ»

ՍՊԸ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

«Հայր և որդի Երեմյաններ» սահմանափակ
պատասխա­նա­տվու­թյամբ ընկերություն
(գրանցման համար` 273.110.04361, գրանցման ամ­սաթիվ՝ 14.05.2018թ., ՀՎՀՀ՝ 01557735, գտնվելու վայրը՝
ՀՀ, ք. Երևան, Երվանդ Քոչարի 27-25
) (այսուհետ՝ նաև Ընկերու­թյուն):

 

Սույն գաղտնիության քաղաքականությունը
գործում է այն տեղեկատվության նկատմամբ, որն Ընկերությունը կարող է ստանալ իրեն պատկանող
yeremyan․delivery կայքից Օգտա­տիրոջ վերաբերյալ, այսուհետ՝ նաև Գաղտնիության
քաղաքականու­թյուն
:

Ընկերությունը չի վերահսկում և
պատասխանատվություն չի կրում երրորդ ան­ձանց կայ­քերի համար, որոնց Օգտատերը կարող
է անցնել Կայքում առկա հղումներով։

Գրանցվելով Կայքում Օգտատերը փոխանցում
է իր անձնական տվյալ­ները Ընկերությանը, որով Օգտատերն անվերապահորեն համաձայնվում
է սույն քաղաքականության և դրա պայման­ների հետ: Գաղտնիության քաղաքականության որևէ
պայմանի հետ համաձայն չլինելու դեպքում Օգտատերը պետք է զերծ մնա Կայքից օգտվելուց:

Ընկերությունն Օգտատիրոջ անձնական
տվյալները հավաքում է այն ժամանակ, երբ վեր­ջինս դրանք նշում է Կայքում, ուղարկում
է էլեկտրոնային փոստով կամ տեղեկաց­նում անձամբ: Անձնական տվյալների պաշտպանության
մասին ՀՀ-ում գործող օրենս­դրության համաձայն՝ Օգտատերը կարող է ցանկացած ժամանակ պահանջել
փոփոխել, թարմացնել կամ հեռացնել իր անձնական տվյալները:

 

ՀԻՄՆԱԿԱՆ
ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Կողմ կամ Կողմեր՝ Ընկերությունը կամ Օգտատերը,
կամ երկուսը միասին։

Անձնական տվյալ՝ Օգտատիրոջը վերաբերող ցանկացած տեղեկու­թյուն, որը թույլ է տալիս կամ կարող է թույլ տալ ուղղակի կամ անուղղակի
կերպով նույնականացնել անձի ինքնու­թյունը,

Անձնական տվյալների մշակում՝ անկախ իրականացման ձևից և եղանակից (այդ թվում` ավտոմատացված, տեխնիկական ցանկացած միջոցներ կիրառելու կամ առանց դրանց) ցանկացած գործողություն կամ գործողությունների խումբ, որը կապված է անձնական տվյալները հավաքելու կամ ամրագրելու կամ մուտքագրելու կամ համակարգելու կամ կազմակերպելու կամ պահպանելու կամ
օգտագործելու կամ վերափոխելու կամ վերականգնելու կամ փոխանցելու կամ ուղղելու կամ
ուղեփակելու կամ ոչնչացնելու կամ այլ գործողություններ կատարելու հետ,

Անձնական տվյալների փոխանցում
երրորդ անձանց
՝ անձնական տվյալները որո­շա­կի կամ անորոշ
շրջանակի այլ անձանց փոխանցելուն կամ դրանց հետ ծանոթացնելուն ուղղված
գործողություն, այդ թվում` զանգվածային լրատվության միջոցներով անձնական տվյալները
հրապարակելը, տեղեկատվական հաղորդակցման ցանցերում տեղադրելը կամ այլ եղանակով անձնական
տվյալներն այլ անձի մատչելի դարձնելը,

Անձնական տվյալների օգտագործում՝ անձնական տվյալների հետ կատար­վող գործո­ղու­թյուն, որի ուղղակի կամ անուղղակի նպատակը կարող է լինել որոշումներ ընդունելը կամ կար­ծիք ձևավորելը կամ իրավունքներ ձեռք բերելը կամ իրավունքներ կամ արտոնություններ տրամադրելը կամ իրավունքները
սահմանափակելը կամ զրկելը կամ այլ նպատակի իրագոր­ծումը, որոնք տվյալների
սուբյեկտի կամ երրորդ անձանց համար առաջացնում կամ կարող են առա­ջացնել իրավական
հետևանքներ կամ այլ կերպ առնչվել նրանց իրավունքներին ու ազատու­թյուն­ներին,

Անձնական տվյալների ոչնչացում՝ գործողություն, որի արդյունքում հնարավոր չէ վե­րա­կանգ­նել տեղեկատվական համակարգում առկա անձնական տվյալների բովանդակությունը,

Օգտատեր՝ Ընկերությանը պատկանող կայքը և/կամ բջջային
հավելվածն օգտագործող չափահաս ֆիզիկական անձ,

Կայք՝  yeremyan.delivery կայքը,

Անձնական տվյալների պաշտպանություն` տեխնիկական, կազմակերպ­չական և կազ­մա­կերպա-տեխնիկական
բնույթի միջոցառումների համալիր, որոնք ուղղված են որոշակի կամ նման տեղեկատվության
հիման վրա որոշվող անձնական տվյալների սուբյեկտին վերաբերող տեղեկությունների պաշտպանությանը:

 

ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐ

1.    Տվյալների պաշտպանվածությունը.

Անձնական
տվյալները պետք է ձեռք բերվեն և մշակվեն արդար ու օրինական ճանապարհով, պահպանվեն
հատուկ և օրինական նպատակների համար ու չօգտագործվեն այլ նպա­տակ­ներով, լինեն
համարժեք, համապատասխան և չգերազանցեն դրանց պահպանման նպատակ­ների սահմանները, լինեն
ճշգրիտ և անհրաժեշտության դեպքում պահվեն թարմացված վիճակում, պահպանվեն այնպիսի
եղանակով, որը թույլ է տալիս նույնականացնել տվյալների սուբ­յեկտ­ներին` ոչ
ավելին, քան անհրաժեշտ է այդ տվյալների պահպանման նպատակներով:

 

2.
Տվյալների անվտանգությունը.

Համապատասխան անվտանգության միջոցներ պետք է
ձեռնարկվեն Ընկերության մոտ պահ­վող անձնական տվյալները պատահական կամ
չթույլատրված ոչնչացումից կամ պատահական կորստից, ինչպես նաև չթույլատրված
մուտքից, փոփոխումից կամ տարածումից պաշտպանելու համար:

 

3.  Տվյալների սուբյեկտների լրացուցիչ երաշխիքները.

Օգտատերը Կայքէջի միջոցով կամ որևէ այլ
եղանակով պետք է հնարավորություն ունենա.

Þ    պարզելու անձնական տվյալների ավտոմատացված
ֆայլի գոյությունը, դրա հիմնական նպատակները, ինչպես նաև ֆայլի վերահսկիչի
ինքնությունը, բնակության և աշխատանքի հիմնական վայրերը,

Þ    ողջամիտ պարբերականությամբ և առանց ավելորդ հետաձգման
կամ ծախսի ստանալու հաստատում, թե արդյոք իրեն առնչվող անձնական տվյալները պահպան­վում
են ավտոմատացված տվյալների ֆայլում, ինչպես նաև ստանալու այդ տվյալները իր համար
մատչելի ձևով,

Þ    անհրաժեշտության դեպքում հասնելու այդ
տվյալների ուղղմանը կամ ոչնչացմանը, եթե դրանք մշակվել են օրենքով սահմանված
դրույթների խախտմամբ,

Þ    օգտվելու իրավական պաշտպանությունից այն
դեպքերում, երբ հաստատման հարցումը կամ, կախված հանգամանքներից, սույն կետի 2-րդ և
3-րդ պարբերու­թյուն­ներում նշված տվյալ­ների ստանալը, ուղղումը կամ ոչնչացումը
չեն կատարվել:

 

 

 

ԱՆՁՆԱԿԱՆ
ՏՎՅԱԼՆԵՐ, ՈՐՈՆՔ ՍՏԱՆՈՒՄ

ԵՎ
ՄՇԱԿՈՒՄ Է ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ

Սույն
քաղաքականության շրջանակներում Օգտատիրոջ անձնական տվյալներն են՝ անձ­նա­կան
տեղեկություններ, որոնք Օգտատերը տրամադրում է իր մասին ինքնուրույն Կայքում
գրանցվելիս կամ Ընկերության կողմից մատուցված ծառայություններից օգտվելու ընթաց­քում,
մասնավորապես.

Þ    հեռախոսահամար,

Þ    անուն, ազգանուն,

Þ    հասցե,

Þ    էլեկտրոնային փոստ,

Þ    ծննդյան ամսաթիվ,

Þ    բանկային ռեկվիզիտներ,

Þ    Կայքում Օգտատիրոջ կատարած գնումների պատմություն,

Þ    Կայքում Օգտատիրոջ նախընտրած ապրանքների ցանկ,

Þ    առաքման հասցեներ և առաքման համար Օգտատիրոջ
կողմից տրամադրված այլ տեղե­կատ­վություն,

Þ    Օգտատիրոջ էլեկտրոնային և այլ նամակագրություն
Ընկերության, Ընկերության աշխատակիցների և Օգտատիրոջ պատվերի ձևակերպման և
կատարման հետ առնչվող այլ անձանց միջև,

Þ    այլ ցանկացած տեղեկություն, որն անհրաժեշտ է
Օգտատիրոջ պատվերի ձևակերպ­ման և կատարման համար:

Օգտագործման տվյալներ.

Տվյալներ, որոնք
ավտոմատ կերպով փոխանցվում են Ընկերությանը Կայքից օգտվելու ընթացքում: Դրանք են.

Þ    Օգտատիրոջ կողմից Կայքում կատարված
գործողություններ, այցելության ժամանակահատված,

Þ    Օգտատիրոջ գտնվելու վայր,

Þ    օպերացիոն համակարգ,

Þ    բրաուզերի տեսակ,

Þ    սարքի տեսակ,

Þ
IP հասցե,

Þ    cookie-ների այլ տվյալներ:

 

ՕԳՏԱՏԻՐՈՋ
ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀԱՎԱՔՄԱՆ

ԵՎ ՄՇԱԿՄԱՆ
ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

Ընկերությունը հավաքում և պահպանում է միայն
այն անձնական տվյալները, որոնք անհրա­ժեշտ են ծառայությունների մատուցման և/կամ
Օգտատիրոջ հետ կնքված պայմանագրերի կա­տար­ման համար:

Ընկերությունն օգտագործում է Օգտատիրոջ
անձնական տվյալները հետևյալ նպատակ­նե­րով.

Þ
Օգտատիրոջ նույնականացում,

Þ
Օգտատիրոջը ծառայությունների անհատականացված ռեսուրսների հասանելի­ու­թյան
տրամադ­րում,

Þ
Օգտատիրոջ հետ հետադարձ կապի հաստատում, ներառյալ Կայքի օգտա­գործ­ման հետ
կապված ծանուցումների, հարցումների ուղղում, Օգտատիրոջ կողմից ուղարկված
հարցումների և հայտերի մշակում, պատվերների առաքում,

Þ
Օգտատիրոջ հետ պայմանագրերի կնքում, կատարում և պատվերների ձևակերպում, Օգտատիրոջ
գտնվելու վայրի որոշում անվտանգության ապահովման նպատակով,

Þ
Օգտատիրոջ կողմից տրամադրված անձնական տվյալների հավաստիության և
ամբողջականության հաստատում,

Þ
Կայքի օգտագործման հետ կապված խնդիրների առաջացման դեպքում Օգ­տա­տիրոջն
արդյունավետ տեխնիկական աջակցության տրամադրում,

Þ
Օգտատիրոջ համաձայնությամբ վերջինիս գովազդային հաղորդագրությունների ուղար­կում,

Þ
Կայքի աշխատանքի որակի բարելավում, դրանց օգտագործման հարմարա­վե­տու­թյուն,
նոր ծառայությունների մշակում,

Þ
այլ նպատակներով, որոնք կարող են նախատեսվել Կողմերի միջև կնքված պայմանագ­րով,
ինչպես նաև ՀՀ օրենսդրությամբ:

 

ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԵՎ ԵՐՐՈՐԴ ԱՆՁԱՆՑ

ՓՈԽԱՆՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

Օգտատերերի
անձնական տվյալների մշակումն իրականացվում է «Անձնական տվյալ­ների պաշտպանության մասին»
ՀՀ օրենքով սահմանված կարգով:

Օգտատիրոջ
անձնական տվյալների մշակումն իրականացվում է առանց ժամկետի սահմանափակ­ման, ցանկացած
օրինական եղանակով, այդ թվում՝ անձնական տվյալների տեղեկատ­­վական համակարգերում՝ ավտոմատացման
միջոցների օգտագործմամբ կամ առանց նման միջոցների օգտագործման:

Օգտատիրոջ
ամբողջ անձնական տվյալների նկատմամբ պահպանվում է գաղտնիու­թյունը և ապահովվում անվտանգությունը:

Ընկերությունն
իրավունք ունի Օգտատիրոջ անձնական տվյալները փոխանցել երրորդ անձանց՝ այդ թվում սուրհանդակային
և փոստային կապի ծառայություններ մատուցողներին և այլ անձանց, հետևյալ դեպքերում.

Þ
Օգտատերը նման գործողությունների կատարման համար տվել է իր համա­ձայնու­թյունը,

Þ
փոխանցումն անհրաժեշտ է Օգտատիրոջ կողմից Կայքից օգտվելու կամ Օգտատիրոջ հետ կնքված
պայմանագրի կատարման համար,

Þ
Ընկերության իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունն ապահովելու նպատակով,

Þ
օրենքով սահմանված այլ դեպքերում:

            Կայքը
կարող է պարունակել հղումներ այլ կայքերի, որոնք չեն կառավարվում Ընկերության կողմից:
Եթե Օգտատերն անցնում է հղումով, ապա նա հայտնվում է երրորդ անձին պատկանող կայքում:
Ընկերությունը խորհուրդ է տալիս Օգտատիրոջը յուրաքանչյուր կայքում, որը նա այցելում
է, առանձին ծանոթանալ տվյալ կայքի գաղտնիության քաղաքականությանը: Ընկերությունը չունի
վերահսկողություն և չի ստանձնում պատասխանա­տվու­թյուն երրորդ ան­ձանց կայքերի և/կամ
դրանց պայմանների բովանդակու­թյան, գաղտնիության քաղաքականու­թյան կամ գործողությունների
համար:

 

ՕԳՏԱՏԻՐՈՋ ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ

ՀԱՄԱՐ ԿԻՐԱՌՎՈՂ ՄԻՋՈՑՆԵՐԸ

            Անձնական
տվյալների մշակման ժամանակ Ընկերությունը ձեռնարկում է անհրաժեշտ իրավական, կազմակերպչական
և տեխնիկական միջոցները անձնական տվյալների պաշտպանության համար, մասնավորապես՝ ոչ
իրավաչափ կամ պատահական հասանելիությունից, ոչնչա­ցումից, փոփոխությու­նից, արգելափակումից,
կրկնօրինակումից, անձնական տվյալների տրամադրու­մից, տարածումից, ինչպես նաև Օգտատիրոջ
անձնական տվյալների նկատմամբ այլ ոչ իրավաչափ գործողություններից՝ համաձայն անձնական
տվյալների պաշտպանության վերա­բերյալ օրենս­դրու­թյան պահանջների:

 

ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Օգտատերն իրավունք ունի.

Þ
«Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով և ծավալներով
ստանալ իր անձնական տվյալների մշակման վերաբերյալ տեղեկատվություն,

Þ
Ընկերությունից պահանջել անձնական տվյալների հստակեցում, արգելափա­կում կամ ոչնչացում
այն դեպքում, երբ անձնական տվյալները թերի են, հնացած, պարունակում են ան­ճշտու­թյուններ,
ձեռք են բերվել և օգտագործվում են հայտարարված նպատակների և օրենսդրու­թյամբ սահմանված
պահանջների խախտում­ներով,

Þ
հետ կանչել անձնական տվյալների մշակման համար տրված  համաձայ­նությունը:

            Օգտատերը
պետք է հաշվի առնի, որ անձնական տվյալների տրամադրումից հրաժար­վելը, անձնական տվյալների
մշակման համար Ընկերությանը համաձայնություն տրամադրելուց հրաժարվելը կամ նախկինում
տրված համաձայնությունը հետ կանչելը կարող են հանգեցնել Օգտատիրոջ նկատմամբ Ընկերության
ունեցած պարտավորությունների հետագա կատարման ան­հնա­րինությանը:

          Օգտատերը
պարտավոր է.

Þ
Ընկերությանը տրամադրել Առցանց խանութից օգտվելու համար անհրաժեշտ հավաս­տի տեղեկատվություն,

Þ
տեղեկացնել Ընկերությանը իր անձնական տվյալների փոփոխության մասին ոչ ուշ, քան
իր կողմից Կայքի միջոցով հերթական պատվերի ձևակերպումը:

            Ընկերությունն իրավունք ունի.

Þ
իրականացնել Ընկերության կողմից օրինական ճանապարհով ստացված անձնական տվյալների
մշակում՝ սույն քաղաքականությամբ սահմանված նպատակների համար,

Þ
սահմանափակել Օգտատիրոջ հասանելիությունը իր անձնական տվյալներին այն դեպ­քում,
եթե հասանելիությունը խախտում է երրորդ անձանց իրավունքներն ու օրինական շահերը:

            Ընկերությունը պարտավոր է.

Þ
Օգտատիրոջ պահանջով նրան տրամադրել «Անձնական տվյալների պաշտպա­նու­թյան մասին»
օրենքի 15-րդ հոդվածով նախատեսված տեղեկատվությունը,

Þ
ոչ ամբողջական, ոչ ճշգրիտ, հնացած, անօրինական ճանապարհով ձեռք բերված կամ մշակման
նպատակներին հասնելու համար ոչ անհրաժեշտ անձնական տվյալների դեպքում իրա­կանացնել
անհրաժեշտ գործողություններ դրանք ամբողջականացնելու, թարմացնելու, ուղղելու կամ ոչնչացնելու
ուղղությամբ,

Þ
օգտագործել ստացված անձնական տվյալները բացառապես Գաղտնիության քաղաքականության
մեջ նշված նպատակներով,

Þ
ապահովել Օգտատիրոջ անձնական տվյալների գաղտնիությունը,

Þ
կատարել մշակման վերաբերյալ Գաղտնիության քաղաքականությամբ և ՀՀ օրենս­դրու­­թյամբ
նախատեսված այլ պարտականություններ:

 

ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ

Սույն
գաղտնիության քաղաքականության կապակցությամբ ծագած ցանկացած վեճ լուծ­վում է բանակ­ցու­թյունների
միջոցով:

Կողմերը
փոխադարձ համաձայնությամբ Գաղտնիության քաղաքականությունից բխող վե­ճե­րի լուծման եղանակ
են սահմանում նախապահանջային եղանակը:

Խախտում
վկայակոչող կողմը ենթադրյալ խախտում թույլ տված կողմին խախտման վերաբերյալ ներկայացնում
է գրավոր նախապահանջ: Նախապահանջը ստանալու պահից 15 օրացուցային օրվա ընթացքում դրա
վերաբերյալ պատաս­խան չստացվելու կամ ներկայացված պահանջը մերժվելու դեպքում վեճը կարող
է հանձնվել Հայաստանի Հանրապետության իրավա­սու դատարանի քննութ­յանը:

Գաղտնիության
քաղաքականության նկատմամբ կիրառելի իրավունք է հանդիսանում ՀՀ օրենսդրությունը:

 

ԱՅԼ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Գաղտնիության
քաղաքականությունն
ուժի մեջ
է մտնում Օգտատիրոջ կողմից Առցանց խանութում գրանցման պահից և
հանդիսանում է Ընկերությանը պատկանող
Առ­ցանց խանութից օգտվե­լու վերաբերյալ օգտագործման համաձայնագրի անբաժանելի մասը
: Գրանցվելով Առ­ցանց խանութում՝
Օգտատերն հավաստում է, որ ամբողջությամբ ծանոթացել է Գաղտնիության քա­ղա­քակա­նության
բովանդակությանը և որևէ առարկություն չունի դրա վերաբերյալ:

Ընկերությունն
իրավունք ունի ցանկացած պահի միակողմանի փոփոխել Գաղտնիության քաղա­քա­կա­նությունը:
Գաղտնիության քաղաքականության նոր խմբագրությունն ուժի մեջ է մտնում Ընկերության կողմից
այն Առցանց խանութում տեղադրելու պահից,
եթե այլ բան նախա­տես­ված չէ Գաղտնիության քաղաքա­կանու­թյան
նոր խմբագ­րու­թյամբ
: Յուրաքանչյուր
պատ­­վեր Առցանց խանութի միջոցով ձևակերպելիս՝ Օգտատերն հավաստում է, որ ծանոթացել
և հա­մա­­ձայն է տվյալ պահին Առցանց խանութում առկա Գաղտնիության քաղաքականության խմ­բա­­գրու­թյանը: 

Գաղտնիության
քաղաքականության որևէ
մասի գործողության դադարեցումը, չեղյալ հայ­­տարա­­րելը կամ անվավերությունը չի հանգեցնում մյուս մասերի դադարեցմանը, չեղյալ հայ­տա­րա­րե­լուն կամ անվավերությանը:

Գաղտնիության
քաղաքականությունը
կազմված է հայերենով, ռուսերենով
և անգլերենով
և պար­տա­դիր է Կողմերի համար։ Հայերեն, ռուսերեն և անգլերեն տեքստերի միջև
տարընթերցումների դեպքում առավելությունը տրվում է Գաղտնիության քաղաքականության հայերեն
տար­­բերակին: